«Արցախի ՓՄՁ-ի զարգացման ասոցիացիայի» կազմավորման օր։
Նոյեմբերի 25-ին կայացել է «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիայի» նիստը։ Ասոցիացիայի նախագահ Էրիկ Մկրդումյանը ծանոթացրել է ներկաներին կազմակերպության նպատակներին, իրավունքներին՝ ըստ ասոցիացիայի կանոնադրության։
Ներկայացրել է բարձրացրած հարցերը և ապագա անելիքները։
Ներկաներին առաջարկվել է դառնալ ասոցիացիայի խորհուրդի անդամ։ Առաջարկը ընդունվել է 99% կողմից։
Հաստատված խորհուրդը իր առաջին որոշումով կայացրել է ՝ 25.11.2017թ. համարել«Արցախի ՓՄՁ-ի զարգացման ասոցիացիայի» կազմավորման օր։










Քարոզի և գովազդի սահմանագծում



Արտաքին գովազդների դիմաց վճարները համայնքային եկամուտներում որոշակի մաս են ապահովում: Ընդ որում սահմանված վճարները պետք է մուծեն ինչպես ներմուծված ապրանքներ վճարողները, այնպես էլ տեղական ապրանք արտադրող-վաճառողները: Տեղական արտադրողները՝ ի դեմս վերջերս ստեղծված Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիայի, արտոնության ակնկալիքով խնդրանք-նամակ են հասցեագրել քաղաքային իշխանություններին: Մանրամասները՝ տեսանյութում:






Արցախյան արտադրող – անձ, որը ամբողջ ռիսկայնությունն իր վրա վերցնելով ինչ-որ նոր բան է արարում իր հայրենիքում, ներդրում կատարում ոչ թե արտերկրում, այլ հենց իր հայրենիքի տնտեսության մեջ և ամենակարևորը, ստեղծում աշխատատեղեր, որով և որոշ չափով լուծում պետության կենսական հիմնախնդիրներց մեկը: 
Ինչպես գիտենք Արցախի պետբյուջեի ավելի քան 75%-ը համալրվում է հարկերի և այլ վճարների հաշվին, ինչի շնորհիվ պետությունը լուծում է իր առջև ծառացած խնդիրները: Ճիշտ է, բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունները պետք է վճարվեն ամբողջությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սակայն կան վճարների կամ տուրքերի տեսակներ, որոնցից պետք է ազատել Արցախյան արտադրողին:
Այդպիսի անհեթեթ տուրքերից մեկն է արտաքին գովազդի դիմաց վճավող տուրքը, որը վճարվում է համայնքի բյուջեին: Անհեթեթ ենք համարում, քանի որ տեղական արտադրողը իր իսկ արտադրանքը, այսինքն՝ Արցախյան արտադրանքն է հանում գովազդի:
Ակնկալելով համոզված ենք, որ առողջ բանակցություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, ի դեմս Ստեփանակերտի քաղաքապետարանի գործառնության շնորհիվ կարելի է աջակցել և օգնել տեղական արտադրողներին նշված խնդրի համար:
«Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2017թ. հոկտեմբերի 9-ին կազմակերպել է հանդիպում տարբեր արտադրական ոլորտի ձեռնարկատերերի հետ, որի արդյունքում մասնակիցները որոշել են
«Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության անունից տեղական արտադրողին արտաքին գովազդի տեղադրման դիմաց վճարվող տուրքից ազատելու խնդրանքով դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան նամակով.




«ՓՄՁ Զարգացման Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2017 թվականին՝ Արցախում գործող կամ նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանության, վերջիններիս օժանդակելու իրենց գործունեությունն իրականացնելու համար: 
Մեր առաքելությունն է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, պաշտպանել նրանց իրավունքները, ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրության բարելավման նպատակով հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով, իրազեկման նպատակով անդամների շրջանակներում կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և սեմինարներ:
Մեր նպատակներն են՝
 Փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր բիզնես միջավայրի բարելավում,
 Պետության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցության ապահովում և պետական մարմինների հետ համագործակցության իրականացում,
 Պետություն-մասնավոր հատված երկխոսության ապահովում,
 ՓՄՁ մրցունակության բարձրացում,
 Տեղական և միջազգային շուկաներում ՓՄՁ ինտեգրում,
 Արտաքին գովազդի տեղադրման դիմաց տեղական արտադրողներից չգանձել տեղական տուրք: